A ուժը մեզ սպառնացել է, մենք կանչել ենք b ուժին դրա դեմը առնելու համար, հետո ինչ-որ պահի a և b ուժերը սկսել են գործակցել միմյանց հետ. Փաշինյան

Իրականում մեր պատմությունը առնվազն մի X պահից ճշգրիտ կրկնել է հետևյալը, որ մենք ունեցել ենք անվտանգության սպառնալիքներ և մենք անընդհատ ուրիշ ուժ բերել ենք մեզ սպառնացող ուրիշ ուժի դեմը առնելու համար: Այս մասին ընտանեկան փոդքասթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եղել է a ուժ, որը սպառնում է մեզ ու այստեղ b ուժն է, որին կանչում ենք այդ սպառնալիքի դեմը առնելու համար: Սովորաբար հաջորդ պահին լինում է հակառակը, b ուժն է մեզ սկսում սպառնալ ու մենք a ուժին ենք հրավիրում այդ սպառնալիքի դեմը առնելու համար:Արդյունքում ինչ է տեղի ունենում, a և b ուժերը միմյանց հետ գործարքի են գալիս ու մենք այլևս կանչելու որևէ մեկին չենք ունենում կանչելու, որ մեր խնդիրը լուծի: Հետևաբար մենք այս մոդելին ծանոթ ենք վերջին 30 տարվա ընթացքում, բայց դա հարյուրամյակներով գործած մոդել է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ անվտանգության այն մոդելը, որը մենք ունեցել ենք, պատճառ է դարձել պետականության կորստի:

«Անվտանգության մեր մոդելը ՀԱՊԿ-ն է, այս վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս