
Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը կսկսի գործել հունվարի 20-ից։ Այս մասին Ֆիդանը հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանիի հետ Անկարայում հանդիպումից հետո։
Ֆիդանի խոսքով՝ հյուպատոսությունը կբացվի 12 տարվա ընդմիջումից հետո. «Հուսով ենք, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը հունվարի 20-ից կսկսի աշխատել։ Հուսով ենք, որ շուտով մենք կտեսնենք Turkish Airlines-ի թռիչքները»:
Հաքան Ֆիդանը, նշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երրորդ երկրների հետ համագործակցության զգալի փորձ ունի, ընդգծել է, որ իրենք կցանկանային նմանատիպ համագործակցություն ունենալ նաև Սիրիայի նոր վարչակազմի հետ։