
Սիրիայի նոր ղեկավարը ՄԱԿ-ի ուժերը Իսրայելի հետ բուֆերային գոտում ընդունելու պատրաստակամություն է հայտնել

Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հինգշաբթի ասել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունելու ՄԱԿ-ի զորքերը Իսրայելի հետ ՄԱԿ-ի կողմից ստեղծված բուֆերային գոտում:
«Իսրայելի առաջխաղացումը տարածաշրջանում պայմանավորված էր իրանական աշխարհազորայինների և «Հեզբոլլահի» ներկայությամբ: Դամասկոսի ազատագրումից հետո, կարծում եմ, նրանց ներկայությունն ամբողջությամբ անհետացավ: Կան պատրվակներ, որոնք այսօր օգտագործում է Իսրայելը՝ դեպի սիրիական շրջաններ՝ դեպի բուֆերային գոտի առաջխաղացման համար»,- ասել է նա՝ պատասխանելով Reuters-ի հարցին։