
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնագրի կնքումը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանը X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է, որ Անկարան գոհ է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների դրական արդյունքից։
«Մենք հուսով ենք, որ այս համաձայնագիրը երկարաժամկետ խաղաղության և կայունության դուռ կբացի պաղեստինցիների, մեր տարածաշրջանի և ողջ մարդկության համար»,- հույս է հայտնել Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Գազայի ժողովրդին և մոբիլիզացնելու է բոլոր ուժերը՝ օգնելու Գազային բուժել իր վերքերը և ոտքի կանգնել։