Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտնել է նոյեմբերի 14-ին երկրում՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու որոշման մասին:
Ճապոնիայի ռազմական գերատեսչության տվյալներով ՝ սահմանի խախտումը տեղի է ունեցել Հոկայդո կղզու Սիրետոկո հրվանդանի շրջանում ՝ տեղական ժամանակով ժամը Երևանի ժամանակով ժամը 4:37-ին մոտավորապես 10.58-ին:
«Այսօր ես պատրաստ եմ հայտարարել,«…» որ որոշել է դառնալ Ֆրանսիայի նախագահի թեկնածու», – հայտարարել է նա:
Ես կարծում եմ, որ Հունաստանը այսօր շատ հուսալի բանակցող է Արեւելյան Միջերկրածովյան շրջանում. եւ ես կարծում եմ, որ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, դրա հնգամյա ժամկետով երկարաձգումը փոխադարձ հաստատումն է այն բանի, որ այդպիսի համաձայնագրերը կարող են աշխատել ի բարօրություն երկու կողմերի», – ասել է Միցոտակիսը։
MI5-ի ղեկավարի կարծիքով, Վաշինգտոնի որոշումը «ոգեւորել եւ ոգեւշնչել» է իսլամական ծայրահեղականներին: Խոսքը ոչ միայն բարոյական ոգու բարձրացման մասին է, այլեւ ահաբեկիչների վերախմբավորման բարձր հավանականության մասին՝ ավելի բարդ հարձակումներ իրականացնելու նպատակով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՄԱԿ – ին պատկանող երկու ինքնաթիռներ՝ ՄԱԿ-ի խմբերով, որոնք անցած ամիս լքել են (Աֆղանստանը – խմբ.), վայրէջք են կատարել (Քաբուլի օդանավակայանում – խմբ)», – հայտարարել Է պաշտոնյան:
Առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ միջազգային օդանավակայանի մերձակայքում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
Ինչպես հաղորդվում է, հերթապահ անձնակազմը նույնականացրել է թիրախն ու օդ բարձրացել, որպեսզի թույլ չտա սահմանի խախտումը: Արտասահմանյան ռազմական ինքնաթիռի հետադարձից հետո ՄիԳ-31-ը նույնպես վերադարձել է տեղակայման վայր:
Իսրայելի զինված ուժերը որսացել են 6 պաղեստինցի զինյալներից ևս երկուսին, ովքեր շաբաթվա ընթացքում փախուստի էին դիմել բանտից:
Ամերիկյան Amazon ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իր շուրջ 750 հազար աշխատակիցների ուսման վճարը, ովքեր սովորում են քոլեջներում և համալսարաններում՝ բակալավրի աստիճան ստանալու համար:
44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենակարևոր և բարդ հանգրվանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն է, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում են պաշտոնական Մոսկվան և Երևանը։
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում անկայուն իրավիճակի ֆոնին ԲՌԴՄ-2Մ մոդելի 12 միավոր արդիականացված զրահապատ հետախուզապարեկային զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանի զինված ուժերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:
Աֆղանստանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում օտարերկրյա ավելի քան 250 քաղաքացի առանց խոչընդոտների լքել է Քաբուլը:
ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո:
Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան մեգապոլիսում իրավապահ մարմիններն անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացնում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, որն ավարտել է իր ծառայությունը՝ որպես Արցախում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը երեք ամսվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
Առնվազն 8 մարդ է մահացել, ևս 5-ի վիրավորվել են Չինաստանի Դալյան քաղաքում գազի պայթյունի հետևանքով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 413 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի վերջից ի վեր: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները։
Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանը մինչեւ տարեվերջ կստանա 30 ժամանակակից նոր տանկ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
Տարածաշրջանում սպասվող առանցքային և դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան, ինչպես և գրեթե բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղյան հակամարտության շեշտադրումները:
Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են այն բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Դանիայի ռադիոն։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծիքով` գրեթե բոլոր երկրների ղեկավարները ստիպված կլինեն խոսել «Թալիբան» շարժման հետ: Այս մասին նախարարը հայտարարել է ժամանակակից լրագրությանը վերաբերվող համաժողովի ժամանակ:
Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այս կապիտուլյանտ իշխանությունների պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն ավանդական ազգային օրակարգը՝ որպես պետական շահ, որ սպասարկել ենք տարիներ շարունակ, այդ թվում նաև՝ եվրոպական մայրաքաղաքներում, այսօր, ժողովրդական լեզվով ասած՝ չախվում է այս կառավարության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» հրավիրել ՝ խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման համար: Գուտերեշը նշել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության: