
Եվրամիությունը 120 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածին՝ որպես մարդասիրական օգնություն

Հինգշաբթի օրը Եվրամիությունը հայտարարել է, որ 120 միլիոն եվրո օգնություն կտրամադրի պատերազմից տուժած Գազայի հատվածին՝ հրադադարի մասին հայտարարությունից և պատանդներին ազատ արձակելուց մեկ օր անց, հաղորդում է AFP-ն:
«Այսօր մենք նաև Գազայի հատվածին 120 միլիոն եվրոյի օգնության փաթեթ ենք ընդունում՝ այնտեղ շարունակվող հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար», – լրագրողներին ասել է ԵՄ խոսնակ Եվա Գրնչիրովան։