Բաժիններ՝

Իսրայելը չգիտի՝ ո՞ղջ են արդյոք պատանդները, որոնց պետք է ազատ արձակեն առաջին փուլում. WSJ

Իսրայելը չգիտի, թե Գազայի հատվածում հրադադարի առաջին փուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ակնկալվող 33 պատանդներից քանիսն են ողջ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ վհղում կատարելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ սա նշանակում է, որ հրեական պետությունը դեռ չի կարող հստակ ասել, թե քանի պաղեստինցի կազատվի բանտից, քանի որ ՀԱՄԱՍ-ը կենդանի պատանդների փոխարեն ավելի շատ մարդ է պահանջում, քան մահացածների:

Թերթը նշել է, որ պատանդների ազատ արձակման համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ։ Իսրայելական հիվանդանոցներն ու բժիշկների թիմերն արդեն պատրաստվում են ընդունել մարդկանց։ Ըստ բժիշկների՝ պատանդներից շատերը կգան ծանր վիճակում, գրել է The Wall Street Journal-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս