ՀՀ-ն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն ու Եվրամիությունը գրեթե վերջնականացրել են բանակցությունները առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։

Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ արդյունքները ներկայացնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

2024 թվականի սեպտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը միտված է միտված ընդլայնել համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031