
Իսրայելը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը․ ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի բանակը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը, ում նախատեսված էր ազատ արձակել համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։
«Համաձայնության հասնելու մասին հայտարարությունից հետո հակառակորդի բանակը հարված է հասցրել պատանդներից մեկի պահման վայրին, որն առաջին փուլում ընդգրկված է ցուցակում», – իր Տելեգրամ ալիքում գրել է ՀԱՄԱՍ-ի «Ալ-Կասամ» բրիգադի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան:
Նա չի հայտնել որևէ տեղեկություն պատանդի վիճակի մասին։