Պատգամավորը կարևոր է համարում հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում, այն ակտիվորեն մասնակցում Է Իրանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին: Նրա խոսքով՝ միայն Թեհրանում հայկական դասարաններով 17 դպրոց կա։
Այս տեմպերով, թե ո՞ւր է գնում երկիրը, դժվար չէ պատկերացնել։ Այսպես է քաղաքացին տեսնում իր ապագան՝ այս իշխանության բերած խաղաղ, բարգավաճ ու բարեկեցիկ Հայաստանում։
Թեհրանի մետրոյի ցանցը շաբաթ օրը ժամը 17:30-ից (GMT 14:00) մինչև կիրակի ժամը 07:00-ը (GMT 03:30) գրանցել է ավելի քան 7 միլիոն ուղևորություն, համաձայն Tasnim գործակալության հրապարակած պաշտոնական տվյալների։
2012 թվականի դեկտեմբերի 24-ին գաղտնազերծվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության վերլուծական տեղեկագիրը: Փաստաթուղթը վերաբերում է ԽՍՀՄ-ում ազգային և տարածքային հակամարտություններին:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ադրբեջանի Խաչմազի շրջանում տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրքիայի ձկնաբուծության և ջրային կուլտուրաների ոլորտում արձանագրվել է հանրապետության պատմության ամենաբարձր ցուցանիշը։
Վիճակագրության ազգային ծառայության մահացության թվի և մահվան պատճառների մասին նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում մահացել է 44.319 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ (43.971 դեպք) 0.8%-ով (348 մարդ) ավելի է։
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության («Grostat») նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.4%, իսկ 2026 թվականի առաջին հինգ ամսվա միջին ցուցանիշը սահմանվել է 7.8%։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
Ախուրյան և Արաքս գետերի ջրի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի նիստն անցած 10 տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել մայիսի վերջին Երևանում, հայտնել են Հայաստանի Ջրային կոմիտեից` որևէ մանրամասն չներկայացնելով:
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Իրան մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Ավտորիտարիզմն ահագնանում է, թիրախային ձերբակալություններ են տեղի ունենում, բոլոր ուղղություններով են աշխատում։ Մտքի գործիչների կամ կուսակցությունների ղեկավարների են ձերբակալում՝ Չալաբյան, Թևանյան։ Պարզ է, որ կաթվածահար են անում միանգամից մի քանի քաղաքական ինստիտուտներ, և որքան էլ այդ քաղաքական ուժերում այլ գործիչներ կան, այնուամենայնիվ, առաջնորդի կամ առաջատարի դերակատարությունը միանգամայն այլ է»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.1 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 5.8 տոկոս։ Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, ապա Geostat-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 2026 թվականի հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.5 տոկոս, իսկ ծխախոտի բացառմամբ տարեկան հիմնական գնաճի մակարդակը` 3.2 տոկոս։
Բացի այդ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Իրանում կարող է առաջանալ սննդամթերքի և դեղորայքի պակաս։
Հուլիսի 1-ին՝ «ՀՀ ԱԱԾ-ին ի՞նչ տեղ է հատկացրել Բաքուն անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգ ունենալու գործում, արդյո՞ք ռիսկեր կան ՀՀ քաղաքացիներին ուղղված առաջարկում» վերտառությամբ հոդվածում ահազանգել ենք կոնկրետ ռիսկերի մասին ենք:
Վրաստանում կենդանիներ արտահանող որոշ ընկերություններ նշել են, որ ոլորտի հիմնական մարտահրավերը հիմնականում արտահանման շուկաներում կանոնակարգերի հաճախակի փոփոխություններն են։
Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան ու Բաքու կատարած այցերին «Երկու աշխարհ, երկու Ուրսուլա» վերտառությամբ գրառման մեջ։
Վրաստանի ՆԳ նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ողջ երկրում իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ միգրացիոն հոսքերի նկատմամբ ուժեղացված վերահսկողության շրջանակում, հաղորդում է Georgia Online-ը։
Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով դեռահաս է մահացել։ Լուրը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ֆրանսիան Մերձավոր Արևելք է ուղարկել երկու ականազերծող նավ, երկու ֆրեգատ և պարեկային ինքնաթիռ՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։
ԱՄՆ-ի հետ հակամարտությունում Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկային զենքից ոչ պակաս» զենք, բայց այն նաև ունի պահեստային «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել են, որ Օմանը համաձայնել է համագործակցել եվրոպական երկու երկրների հետ՝ ապահովելու, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բաց մնա համաշխարհային նավագնացության համար։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի գրառումից։
Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։