ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերն Անկարայում հուլիսի 7-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել, որում անդրադարձ կա դաշինքի պաշտպանությանը, Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին, Ուկրաինային աջակցությանը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և Իրանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։
Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ամերիկյան ագրեսիային, օրինական թիրախ է Իրանի զինված ուժերի համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։
Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հաագայի հռչակագրի քվեարկությանը՝ հայտարարելով, որ փաստաթղթի առանձին դրույթներ աղավաղում են երկրում տիրող քաղաքական իրավիճակը և հակասում են ազգային շահերին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովի և Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու-Դինել Միրուցայի հետ։
Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո ընդդիմության կոնսոլիդացիային ուղղված որոշակի քայլերը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և ներքաղաքական մյուս գործընթացները, թվում է՝ անջատ են տեղի ունենում, սակայն այս ամենը նույն գործընթացի տարբեր դետալներն է։
Թեհրանը դատապարտել է ամերիկյան վերջին հարձակումն Իրանի վրա և Պարսից ծոցի հարևաններին զգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններում ցանկացած համագործակցություն կհամարվի հանցագործության մեղսակցություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի․ հինգ տարի շուտ, քան նախատեսված է ՆԱՏՕ-ի նպատակային ժամկետով։
Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ակնկալում է դրական որոշում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հարցում՝ Անկարայում Թրամփի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Ինձ համար՝ համաձայնագիրն այլևս չի գործում
Իսրայելը կտրականապես դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։
Հայաստանն ու Իրանը բարեհաջող հաղթահարեցին մարտահրավերը. Իրանի դեսպան
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։
Իրանում արարողություններին անձամբ Էրդողանի ու Ալիևի չմասնակցելը կմնա պատմական հիշողության մեջ. Իրանի դեսպան
Իրանի կրած պատերազմի վնասների նախնական գնահատումը 300 միլիարդ դոլար է. Իրանի դեսպան
«Կողմերի միջև ի հայտ են եկել որոշակի տնտեսական ու առևտրային տարաձայնություններ այն նախագծի շուրջ, որը նախաձեռնել են միահամուռ ջանքերով։ Այս ոլորտը մշտապես օգտվել է թե՛ Իրանի կառավարության, թե՛ ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից»:
«Մենք ուրախ ենք, որ ի հեճուկս վերջերս հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած որոշակի մարտահրավերների, այս պահին տեսնում ենք, որ այդ հարաբերություններում դրական միտումներ են առկա։ Պարոն Փաշինյանն էլ օրերս այցելել էր Ռուսաստան, որի շրջանակներում կարծես արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել»:
Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվություն է հայտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, որտեղ, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, տուժող են նաև ԻԻՀ քաղաքացիներ։
Իրանն իր կողմից հետամուտ քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության կնքման համար. Իրանի դեսպան
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Իրան-ԱՄՆ համաձայնագրի և այդ համատեքստում այսօր ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ հարձակումների մասին, նկատեց՝ այս համաձայնագրի առաջմղման ճանապարհը բավականին բարդ է ու լի է խոչընդոտներով։
Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին հարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելիս լրագրողներին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրան-ԱՄՆ հուշագիրը խախտվել է մի քանի անգամ, Իրանը չի հանձնվելու. Դեսպան Շիրղոլամի
ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. Իրանի դեսպան
ԱՄՆ-ը չեղարկել է Իրանի կողմից նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվությունը, հաղորդում է BBC-ն։
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկում: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նշելով ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի հիմնական խախտումները:
Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: