Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին: Այս մասին գրում է «Hurriyet»–ը։
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներ է թիրախավորել՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ափին և արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Մաշհադում Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել երկու անցակետերի վրա։ Զինվորական համազգեստով հարձակվողների խումբը կրակ է բացել անվտանգության ուժերի և «Բասիջ»-ի մարտիկների վրա, որից հետո անհետացել է դեպքի վայրից։
Շիրազում հրթիռակոծության հետևանքով զոհվել է բարձրաստիճան իրանցի զինվորական։ Մահափորձի թիրախը բրիգադի գեներալ Իբրահիմ Մերթազվայի Նասբն էր, որը հրամանատարում էր Շիրազում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Սարալլահ» ստորաբաժանման «Բասիջ» ջոկատը։ Այս մասին գրում են իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները։
Իրանի բնակիչները և տեղական լրատվամիջոցները հայտնել են իրանական Բանդար Աբասում լսված պայթյունների ձայների, ինչպես նաև Բուշերի շրջակայքում՝ Չողադոկ քաղաքի մոտակայքում որոտացած երկու պայթյունների մասին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2026-ի բնակչության թվաքականի վերաբերյալ տվյալներ։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» հեռուստաընկերությանը և անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին։
Իսրայելը հարված է հասցրել Գազայում գտնվող ավտոմեքենային։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Թուրքիան զարգացնում է տնտեսական հարաբերություններն Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ 2025-ի 6 ամսվա ընթացքում Թուրքիայից Աֆրիկա արտահանումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 11 մլրդ դոլարի։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, փաստացի վկայում են երկրների միջև փոխըմբռնման հուշագրի չպահպանման մասին։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։
«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- նախօրեին Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարա են մեկնել մի շարք օտարերկրացի լրագրողներ՝ լուսաբանելու գագաթնաժողովը։
Հուլիսի 7-9-ը Ռուսաստանում կայացել են ՀԱՊԿ-ի Հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի (ՀՕԱՈւ) մասնակցությամբ անցկացվելիք «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության, ինչպես նաև հետախուզական ուժերի և միջոցների ներգրավմամբ «Որոնում-2026» և նյութատեխնիկական ապահովման «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հուլիսի 9-ին Թուրքիայի և Օմանի գործընկերներ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։
Մինչ հոդվածիս բուն բովանդակությանն անցնելը իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին:
Իսրայելի կառավարության՝ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ վերջերս ընդունած որոշումն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խիստ քննադատության է ենթարկվել Իսրայելի մերձավոր դաշնակիցներից մեկի՝ Ադրբեջանի պաշտոնական կառույցների կողմից:
Ավելի քան 10 մլն ուխտավոր է մասնակցել Իրանի մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին, որոնք անցյալ օրը տեղի են ունեցել Իրաքում։
Համաձայն հրամանագրի՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա դրույթների իրականացումը
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նահանգում պայթյունների ձայներ են լսվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի գագաթնաժողովից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և այլ եվրոպացի առաջնորդներին անվանական փորագրություններով և մարտական փամփուշտներով ատրճանակներ է տվել որպես հրաժեշտի նվեր։ Այս մասին հայտնում է «Politico»-ն։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկու ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել երկրի տարածքում: Այս հայտարարությունը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը:
«Խաղաղության» դատավարությունը շարունակվում է Վերաքննիչ դատարանում: Իհարկե, շատ լավ հասկանում և պարզ գիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում և որևէ փոփոխություն չի կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված, բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը դա է, դիմել ենք Վերաքննիչ դատարան: Այս մասին Բաքվի բանտից արված իր ուղերձում ասել է Արցախի ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 9-ին նախարարություն է կանչել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ բողոք հայտնելու «անհիմն մեղադրանքների» առնչությամբ՝ կապված այն պնդումների հետ, թե իրանական կողմը ներգրավված է եղել Բրիտանիայում անվտանգության ոլորտին առնչվող գործողություններում։ Այս մասին տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն։
Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։