
Թուրքիան փակել է նավերի երթևեկությունը Դարդանելի նեղուցով

Թուրքիան անտառային հրդեհների պատճառով ժամանակավորապես փակել է նավերի երթևեկությունը Դարդանելի նեղուցով, հայտնում է BBC-ն։
Հրդեհները տարածվում են Չանաքքալե քաղաքի մերձակայքում (պատմականորեն և Թուրքիայից դուրս հայտնի է նաև որպես Գալիպոլի, հատկապես՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտերից մեկի վայր), այնտեղ տարհանվել է բնակիչների մի մասը, իսկ տեղի օդանավակայանը փակ է ուղևորային չվերթների համար։
Հրշեջներն օգտագործում են մասնագիտացված ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Դարդանելի նեղուցը Էգեյան ծովը միացնում է Մարմարա ծովին։ Ստամբուլի Բոսֆորի նեղուցի հետ միասին այն Սև ծովը կապում է համաշխարհային օվկիանոսի մնացած մասերին։
Ըստ պաշտոնական տվյալների, 2024 թվականին Դարդանելի նեղուցով գրեթե 46 հազար նավ է անցել։