
Արբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքների` ուժով վերադարձի վրա աշխարհաքաղաքական արգելք է դրվում. Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«The conditions have been created for our nations to finally embark on building good neighborly relations on the basis of the inviolability of international borders and the inadmissibility of the use of force for the acquisition of territory after the conflict that brought immense human suffering. This reality, which is not and should never be subject to revision, paves the way for closing the chapter of enmity between our two nations. We resolutely reject and exclude any attempt of revenge, now and in the future.
Չմոռանանք, որ պետությունների սահմանները ճանաչվում են համապատասխան երկկողմ պրոցեդուրաների և փաստաթղթերի կնքման միջոցով, օրինակ՝ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելուց հետո Սահմանների մասին համաձայնագրով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը չունեն համատեղ Սահմանի մասին համաձայնագիր։ Վերոնշյալ եռակողմ Վաշինգթոնյան հռչակագրի 5-րդ կետն ըստ էությամբ արգելք է դնում նախ սեփականը համարվող տարածքի ուժի կիրառման առումով, ինչպես նաև ՀՀ կողմից հետագահում Լեռնային Ղարաբաղի հետ կապված անարդարության վերականգնման որևէ պաշտոնական փորձի վրա՝ անվանելով այն “any attempt of revenge”․
Այս պահից սկսած, քանի որ ուժի կիրառման անընդունելիությունը նույնպես պարտավորեցվում է ստորագրությամբ, ՀՀ կողմից իր տարածք համարվող, սակայն ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված, որոշ տվյալներով, մոտ 280 քկմ տարածքների ուժով վերադարձի վրա լրացուցիչ աշխարհաքաղաքական արգելք է դնում։
Կարծում եմ, ադրբեջանական կողմը առավելապես կօգտագործի ՀՀ կառավարության ղեկավարի կողմից ստորագրած այս պարտավորվածությունը՝ արդեն ներգրավելով ԱՄՆ-ին իր ճնշումների, ՀՀ գործելու ու որոշումներ կայացնելու ազատությունն ու մանևրականությունը սահմանափակելու ռազմավարության մեջ հետագայում։
Ադրբեջանցիների վերադարձի հարցը «Արևմտյան Ադրբետան» և Բաքվի կողմից ՀՀ֊ից պահանջվող 150 միլիարդի փոխհատուցման խնդիրը չի վերանում կամ հակասում “any attempt of revenge”-ի այս դրույթով։ Այն քաղաքական իմաստով միայն ՀՀ-ին է կարծես վերաբերում։
Ընդհանուր առմամբ, ինչպես և 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ այս Վաշինգտոնյան եռակողմ հռչակագիրը ծայրահեղ ասիմետրիկ փաստաթղթեր են՝ ֆիքսելով Հայաստանի Հանրապետությունն ամենաստորին հատվածում»։