Թուրքիայում տարեկան գնաճը կնվազի

Ամերիկյան «Citi Bank»-ի և «Goldman Sachs»-ի տնտեսագետները ներկայացրել են Թուրքիայում սպասվող ինֆլյացիայի (գնաճ) վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Citi Bank»-ի տնտեսագետների կարծիքով՝ տարեկան գնաճը մինչև տարեերջ Թուրքիայում կնվազի՝ հասնելով 30 տոկոսի: «Goldman Sachs»-ի մասնագետներն էլ կարծում են, որ գնաճի շարունակական կարգավորումը նպաստելու է ամսական ինֆլյացիայի նվազմանը:

Բացի այդ վերջիններս ընդգծել են, որ ավելի վաղ հուլիսի համար արված կանխատեսումներն ավելի բարձր են եղել, քան գրանցված գնաճը: Եթե հունիսին այն կազմել էր 35, ապա հուլիսին նվազել էր՝ 33.5 տոկոսի:

Տեսանյութեր

Լրահոս