Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի, այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումներին՝ ընդգծելով, որ օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի, այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է Վաշինգտոնում տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

«Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով», – ասել է լրագրողը:

Դրան ի պատասխան Միրզոյանն ասել է. «Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031