#ՀԻՄԱ. ԵԱՏՄ, ԹԵ՞ ԵՄ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ ՆԵՏԱԾ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԸ. #ՈՒՂԻՂ
Ադրբեջանում Russia Today-ի (Sputnik) ներկայացուցչությունը փակվել է։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Վրաստանում սահմանափակումներ են մտցվել դեպի Հայաստանի սահման բեռնատարների տեղաշարժի համար՝ Փարավանի լեռնանցքում բքի և ցածր տեսանելիության պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 23-ի ուշ երեկոյան մեկնել է Անկարա: Փետրվարի 24-ին նախատեսվում է Լավրովի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում լինելու են ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները:
ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կսպված դիրքորոշումներ ճշգրտեն:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամի իր ալիքում գրել է:
Գերմանիայում ավարտեցին Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Մասնակիցներից մեկը քվեարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ի դեպ, ընտրություններում հաղթում է Պահպանողական կուսակցությունների դաշինքը, որը ներառում է «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» (CDU): Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, կանցլեր Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը միայն երրորդն է։ Այնուամենայնիվ, ուժերից ոչ մեկը չի ստանում Բունդեսթագում մեծամասնություն (316 տեղ), ուստի […]
Բնակության և քաղաքացիության պլանավորման «Հենլի և գործընկերներ» ընկերությունը հրապարակել է իր «Ներդրումային միգրացիոն ծրագրերի» 2025թ զեկույցը, որտեղ գնահատվում են ներդրումների միջոցով քաղաքացիություն շնորհող երկրները:
2025 թվականի հունվարին Թուրքիան օտարերկրյա այցելուների թվում արձանագրել է 6.06% աճ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայուցիչ Սիրանուշ Սահակյանը և փաստաբան, միջազգային իրավունքի, տեսության մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն են։
Փաշինյանի գաղափարախոսական ուղերձ կոչվածը ոչ այլ ինչ էր, քան թուրք-ադրբեջանական օրակարգի պարտադրանքով հայ ժողովրդի իմունիտետը կոտրելու, ազգային ինքնությունը մոռացության տալու, մեզ համար մինչև այժմ կարևոր շատ արժեքների վրա խաչ քաշելու, և փոխարենը՝ մի կտոր հացով բավարարվելու, կյանքի զուտ նյութական կողմին նայելու, և դրանով հանդերձ՝ արժանապատվություն ու պատիվ չունենալու մասին մի տեքստ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, տվեց անդադար շահարկվող՝ «Ո՞վ բերեց Նիկոլին» հարցի պատասխանը։
Իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA օրենքի (Foreign Agents Registration Act) ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերագործարկելու համար։
Իրավիճակը բավականին լարված էր, ու մարդիկ շտապում էին այնտեղ, ուր կար այդ բենզինը։ Իմ տեղեկություններով՝ այդ պահեստի պահպանությունն իրականացվում էր հատուկ նշանակության ջոկատայինների կողմից։ Ինչ-որ պահից, իմ տեղեկություններով, այդ պահեստի պահպանությունն իրականացնող մարդկանց դուրս են հանել այդտեղից։
Փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Վարչապետի կարգավիճակով նրա թվով 9-րդ այցը Փարիզ հերթական անգամ նշանավորվեց հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու բավական հավակնոտ հայտարարություններով:
Սահմանադրության փոփոխություն, այսինքն հայ ժողովրդի ձեռքով են փորձելու Հայաստանը ոչնչացնել, ինչը կարծում եմ, որ չեն հաջողի, որովհետև Սահմանադրական փոփոխությունների չեղարկումը կամ ՀՀ քաղաքացիների կողմ չլիները լինելու է Նիկոլ Փաշինյանի վերջնական վախճանը: Ու այս պարագայում կլինի պլան «Բ»:
«Դասեր» հաղորդաշարում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Արցախ այցին ու Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ փակ հանդիպմանը:
Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։
Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ:
«Մինչև 2018թ. մենք բոլորս վստահ էինք, որ եթե որևէ իշխանության օրոք մենք Արցախը կորցնենք, այդ իշխանությունը, եթե ոչ այդ օրը, ապա հաջորդ օրն արդեն չէր լինի… Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք սխալ պատկերացում ունեինք՝ ինչպես մեր հասարակության, այնպես էլ՝ նրա ընկալումներում Արցախի դերի մասին»,- նշեց Բենիամին Պողոսյանը:
Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։
Թուրքիայում տարիներ շարունակ ինտերնետի արագությունը եղել է օգտատերերի ամենամեծ բողոքներից մեկը: Մինչ եվրոպական և ասիական երկրներում ինտերնետի արագությունը շարունակում է բարելավվել տարեցտարի, Թուրքիայում ակնկալվող բարելավումը դեռևս չի իրականացել՝ ենթակառուցվածքների թերությունների պատճառով:
2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,1 տոկոսով և կազմել 14,2 տոկոս: Գործազուրկների թիվը նվազել է 14,7 հազարով՝ հասնելով 233,9 հազարի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գերմանիայի քաղաքական, դաշնային և նահանգային պետական կառույցներում հանրային կապերի խորհրդատու, դասախոս, դոկտոր, PR մասնագետ, ճառագիր (speechmaker), Սաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ Վազրիկ Բազիլն է։
«Ես ասել եմ՝ Արմեն Աշոտյանի ձայնն ավելի զրնգուն է հնչելու, այդպես էլ եղավ, դա բնական օրենք է: Տանը երեխային եթե շատ ես փորձում ճնշել, հետո իր որևէ գործողություն կամ խոսք ավելի ցավոտ է լինում: Նույնն էլ քաղաքական կյանքում է, միջազգային հարաբերություններում է: Երբ մի ազգի շատ են ճնշում, հետո ավելի ուժեղ է պայթյունը լինում: Բնության օրենքների դեմ շատ դժվար է գնալը: Հիմա պարզապես ռեպրեսիոն ինստիտուտն է աշխատում և գնալով ավելի է շատանալու, հատկապես, որ սպասվում են ինչ-որ պրոցեսներ»: