Հայաստանի ժողովրդավար ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը. Ռասմուսեն

Սկսվել է Հայաստան իմ այցը G7-ի և Եվրամիության երկրների դեսպանների հետ. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Հայաստանի ժողովրդավար ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը»,- գրել է նա:

Ի դեպ, պաշտոնական հանդիպումներից բացի, Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31