ՀՀ զիջումներով լուծվեցին չլուծված հարցերը, ուստի Ադրբեջանը անմիջապես պետք է ստորագրի․ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շատ մտահոգ է ադրբեջանական հռետորաբանության կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ Ադրբեջանն այս համաձայնագիրը ստորագրի հնարավորինս արագ, որովհետև եղած չլուծված հարցերը լուծվեցին հայկական կողմի զիջումներով, և հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը»,- Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ավելին, ես կարծում եմ, որ Ադրբեջանի շահերից է բխում՝ ստորագրել այս համաձայնագիրը, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ուղիների վրա: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը՝ և՛ ԵՄ-ն, և՛ մյուս երկրները, կազդեն Ադրբեջանի վրա՝ պահանջելով, որ հնարավորինս արագ ստորագրի այս համաձայնագիրը»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս