«Երբեք կիրանցեցիները գրկաբաց չեն ընդունել Փաշինյանին, որը շաբաթ օրը գնացել էր ընդամենը լուսանկար ստանալու համար։ Հիշե՛ք, որ իր այցից առաջ իր պատգամավորներին էր ուղարկել Տավուշ՝ հետախուզության։ Կիրանցեցիները գրում են, որ Փաշինյանին ասելու շատ բան ունեին, բայց չհասցրեցին ասել, որովհետև գաղտագողի եկավ ու գնաց։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սա ողբերգություն է: Այս տեսակ գերագույնի հետ հնարավո՞ր է պատերազմ հաղթել, ով չի տիրապետում ռազմական տարրական բաների: Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց կարդալու և հասկանալու:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ, «Ազատության»-ը հայտնեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
168.am-ի հետ զրույցում կիրանցեցի Գոհար Վարդանյանն ասաց՝ Կիրանց են գնացել Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները, և եթե նրանք կարծում են, որ կիրանցեցիները գոհ են այն ամենով, ինչ տեղի ունեցավ, կարող էին հանդիպել բնակիչներին, վերջիններս իրենց «գոհունակությունը» կհայտնեին անձամբ իշխանական պատգամավորներին։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է թյուրքական պետությունների կողմից համատեղ այբուբեն հաստատելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտնել է Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպություն (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ընթացքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։
Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է «UEFA»-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսված հետաքննությանն ու դրա շրջանակներում կայացված որոշմանը:
Զորավարժություններին մասնակցում են շուրջ չորս հազար զինվորականներ, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։
Թեհրանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների ազգային վճարային համակարգերը միավորել ռուսական «Միր»-ի և իրանական «Shetab»-ի ինտեգրման օրինակով: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։
Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա, չէ՞, հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ՝ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել։ Ըստ իս՝ ուղերձը ոչ միայն ներքին է, այլև՝ արտաքին։
Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշկիանը «իրականում թուրք է»։ Այս մասին քաղաքական գործիչը լրագրողներին ասել է ինքնաթիռում Գերմանիայից վերադառնալիս, հայտնում է թուրքական TRT Harber հեռուստաալիքը։
ԻԻՀ գերագույն առաջնորդը՝ ժողովրդի զանգվածների խնդիրները լուծելու անդադար ջանքերը, ներքին հնարավորությունների խորը հավատը, կրոնական և հեղափոխական դիրքորոշումներ հայտարարելու անկեղծությունը, անխոնջությունը, չհուսահատությունը, փոխգործակցության հարգանք և պատիվ արտաքին քաղաքականության մեջ, նվիրվածություն մեծ ծրագրերի իրականացմանը, խոնարհություն և հանդուրժողականությունը համարել է նահատակ Ռաիսիի անձնական և աշխատանքային ակնառու հատկանիշներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայում բանակցություններ անցկացնելու տարբերակը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա Գազայի հատվածում կարգավորման հարցում և հրաժարվեն նրան աջակցելուց։ Այս մասին Բեռլինից վերադառնալիս լրագրողներին է հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հայտարարությունը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Հուլիսի 5-ին Հայաստանի Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղել, որով կարծես Ադրբեջանի ղեկավարին տալիս է խոստում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
Թուրքիայի Մուղլա նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, X սոցիալական ցանցում հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը մեկնաբանել է երկրի պաշտպանության նախարարության արձագանքը, որն անհասկանալի է համարում Noble Partner համատեղ զորավարժությունները հետաձգելու որոշումը, հայտնում է Sova-ն։
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ բռնազավթված Շուշի քաղաքում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար՝ հայտարարելով, որ Հունգարիայի ղեկավարը մանդատ չի ստացել ԵՄ-ն ներկայացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետքարտուղարությունից։
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Ստամբուլի առևտրի պալատը» (İTO) հրապարակել է Ստամբուլում գրանցված գնաճի վերաբերյալ տվյալներ:
Հուլիսի 2-ից Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը։
Ուկրաինացի գինեգործները պահանջում են արգելել հայկական և վրացական գինիները, բայց չգիտես ինչու լռում են ադրբեջանական գինիների մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը` մեկնաբանելով «Экономическая правда»–ում հրապարակված հոդվածը։