Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն։

«Հրավեր կա, և ՌԴ նախագահը երախտագիտությամբ ընդունել է այն: Սակայն այցի ժամկետները դեռ չեն համաձայնեցվել դիվանագիտական խողովակներով»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝  լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերը չեն կարող Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի առարկա դառնալ:

«Ոչ, դա չի կարող և չի լինի հեռախոսազրույցի առիթ։ Դա Թուրքիայի ինքնիշխան գործն է»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31