Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարար

Իրանական կողմը մտադիր չէ ճնշումների ու սպառնալիքների ներքո ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ շուտով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն իրեն էր ուղարկվել երկու շաբաթ առաջ։

«Մեր քաղաքականությունը պարզ է: Մենք հաստատ ուղիղ բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով, և մեր քաղաքականությունն այն է, որ մենք ուղիղ բանակցությունների մեջ չենք մտնի»,- ըստ իրանական IRIB պետական ​​գործակալության՝ ասել է Արաղչին։

հիշեցնենք, որ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր գործարք կնքելու համար։

Տեսանյութեր

Լրահոս