
Միջազգային հանրությունը պետք է ուղերձ փոխանցի Ադրբեջանին՝ հարձակումն անընդունելի է լինելու․ Ռասմուսեն
«Ես շատ մտահոգ եմ այդպիսի ասեկոսեների կապակցությամբ, բայց չունեմ որևէ փաստ կամ տեղեկություն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական հարձակման գործողության»,- Իջևանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի վրա հարձակվելու համար քարոզչական հող նախապատրաստելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հարցին, ասաց «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Միջազգային հանրությունը պետք է ուղերձ փոխանցի Ադրբեջանին՝ որևէ ռազմական գործողություն կամ հարձակում անընդունելի է լինելու:
Մենք չպետք է կորցնենք Կովկասում խաղաղություն հաստատելու այս հնարավորությունը, որը տալիս է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում