Փաշինյանը մեծ խիզախություն է դրսևորել՝ համաձայնելով գործարքին, գնդակն Ադրբեջանի դաշտում է․ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Իջևան, որտեղ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ օգնում է ՀՀ իշխանություններին՝ զանազանել, կազմակերպել միջազգային կապերը:

«Ես երեք ուղերձ ունեմ իմ այս այցելության ժամանակ. այսօր այցելեցի Իջևանում գտնվող ԵՄ պատվիրակությանը, և վաղը հանդիպում կունենամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Իմ առաջին ուղերձն այն է, որ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում: Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այս պայմանագրին:

Իսկ հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, և ես ցանկանում եմ, որ Ադրբեջանը հնարավորինս արագ ստորագրի այս համաձայնագիրը: Իմ երկրորդ ուղերձը հետևյալն է՝ ես ուզում եմ, որ Հայաստանի և Եվրոպայի միջև կապերն ավելի ուժեղ լինեն: Հայաստանը ժողովրդավարական ծիլ է, որը փորձում է աճել շատ բարդ հարևանության պայմաններում: Ահա թե ինչու, ես շատ ուզում եմ, որպեսզի ԵՄ-ն ուժեղացնի իր օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարության աճին:

Իմ երրորդ ուղերձն այն է, որ ես շատ ուժեղ օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Եթե այդ նախաձեռնությունն իրականացվի, այն կօժանդակի առևտրի և բազմակողմանի հարաբերությունների զարգացմանն ամբողջ Կովկասում»,- ասաց նա՝ շեշտելով՝ ուզում է, որ ԵՄ-ն ֆինանսապես օժանդակի ճանապարհների, երկաթուղու, ճանապարհային անցումների և նման ենթակառուցվածքների կառուցումը:

Կարդացեք նաև

Նա այն համոզմանն է, որ կապելով Հայաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ոչ միայն կօժանդակի խաղաղությանը, այլ նաև կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս