ԱՄՆ պետդեպը Թուրքիային կոչ է արել հարգել մարդու իրավունքները

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունըԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

«Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Սա արդեն պարզ է։ Մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին»,- ասել է նա:

Ստամբուլի դատախազությունը հետաքննության շրջանակներում որոշել է ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և ևս 100 հոգու։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության և Իմամօղլուի համակիրները բողոքի ակցիաներ են սկսել Ստամբուլում և երկրի տարբեր շրջաններում։

Գրանցել են նաև ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման դեպքեր։

Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31