Սահմանադրության փոփոխության պահանջով Ադրբեջանը փորձում է հետաձգել համաձայնագրի ստորագրումը․ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այն կարծիքին է, որ Ադրբեջանի շահերից է բխում անմիջապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը:

«Չեմ պատրաստում գուշակություններ անել, թե երբ է դա լինելու, սակայն, այն փաստը, որ Ադրբեջանը մի հարց է բարձրացրել, որը չի եղել բանակցությունների ժամանակ քննարկված, խոսում է այն մասին, որ շատ հավանական է՝ Ադրբեջանը կփորձի հետաձգել գործընթացը: Իհարկե, ես մտածում եմ Ադրբեջանի պահանջի մասին, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որը շատ բարդ գործընթաց է լինելու: Անգամ մեծ ցանկության պարագայում դա ժամանակ կպահանջի, և ես չեմ հասկանում, թե ինչու է այդ հարցը հանկարծ բարձրաձայնվել: Ուստի, իմ մոտեցումն այսպիսին է՝ Ադրբեջան, խնդրում ենք անմիջապես ստորագրել համաձայնագիրը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս