Գերիներն անմիջապես պետք է ազատ արձակվեն․ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գերիների վերադարձի հարցին՝ ընդգծելով, որ նրանք անմիջապես պետք է վերադարձվեն.

«Պատկերացրեք՝ ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բոլոր հարցերը կամ խնդիրները, որոնք խաղաղության բանակցությունների ժամանակ բարձրացված են եղել, լուծված են:

Այսինքն՝ դա բխում է հենց համաձայնագրից և հենց դա էլ նշանակում է, որ բոլոր գերիներն անմիջապես պետք է ազատ արձակվեն և տուն վերադարձվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս