Ֆիդանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին վերսկսված ռազմական բախումներին և լարվածության աճին, կողմերին առաջարկել է անհապաղ դադարեցնել հարձակումները, գրում է Ermenihaber․am-ը։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում իրականացրած պաշտոնական այցի շրջանակներում Ֆիդանն ասել է.

«Մենք կողմերին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ դադարեցնել փոխադարձ հարձակումները, վերադառնալ բանակցությունների սեղան և ավարտին հասցնել այն համաձայնագրի տեքստը, որի վերջնականացմանը շատ էին մոտեցել»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ հակամարտության հետագա սրումն ու լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը որևէ կողմի օգուտ չի բերելու, և Անկարան այս ուղղությամբ շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930