
Հուսանք, Ռուսաստանի ղեկավար շրջանակներում գիտեն, որ Ռուսաստանին սահմանակից միակ երկիրը, որտեղ բրիտանացիներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, Ադրբեջանն է. Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ակնհայտ է, որ խորը թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայանների վրա դրոնային հարձակումները ուկրաինացիները չեն կազմակերպել: Այդպիսի գործողության համար ուկրաինական հատուկ ծառայությունները ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք ունեն, ոչ տեխնոլոգիական, ոչ էլ լոգիստիկ ռեսուրսներ ունեն:
Ամերիկացիները կարող էին, բայց արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ գործողության հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն եղել: Ի դեպ, դեռ Սառը պատերազմի ժամանակներից ամերիկացիները Ռուսաստանի տարածքում մարդ չեն սպանում, և հակառակը՝ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ տարածքում մարդ չեն սպանում:
Այդ հարձակման թիկունքում (համարյա թե անթաքույց) կանգած են բրիտանական հատուկ ծառայությունները: Հուսանք, Ռուսաստանի ղեկավար շրջանակներում գիտեն, որ Ռուսաստանին սահմանակից միակ երկիրը, որտեղ բրիտանացիներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, Ադրբեջանն է: Նաև հուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից»։