«Ահա այսպես բառ բառ կրկնվել են Փաշինյանի թեզերը Ադրբեջանի ղեկավարության հակահայկական թեզերի հետ». Տաթևիկ Հայրապետյանը լուսանկարներ է տարածել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իրալիքում տարածել է այս լուսանկարները գրելով. «Այս լուսանկարը հասել է նաեւ ադրբեջանական շրջանակներին։

Այդ կապակցությամբ էլ նրանց քաղաքագետներից մեկն այսօր ասել է. «Իմանալով, որ հայաստանյան հանրային կարծիքում գերակշռում է հակաթուրքական հռետորաբանությունը, ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ Փաշինյանին անվանում են ադրբեջանական լրտես, իսկ հիմա, հղում անելով Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի արտահայտություններին, փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ Փաշազադեն ու Փաշինյանը հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ»։

Ուղղակի Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Ես էլ դա փաստերով ցույց եմ տալիս ընդամենը»։

Ավելի ուշ Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է նաև այս լուսանկարները՝ գրելով. «Ահա այսպես բառ բառ կրկնվել են Փաշինյանի թեզերը Ադրբեջանի ղեկավարության հակահայկական թեզերի հետ։ Ես դեռ մի փոքր մասն եմ ներկայացրել, իսկ գնահատականը տվեք դուք։ Եկեղեցու դեմ խոսույթն ընդամենը հայկական պետականության դեմ ուղղված մեծ «ներկայացման» մի փոքր կադրն է․․․»։

Տեսանյութեր

Լրահոս