Ասում են՝ մենք չենք, բայց կրակողն Ադրբեջանն է. հոգեբանական ճնշում են գործադրում. ԳՇ պետ Ասրյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատում։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այո՛, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցների մասին, որոնք կոնկրետ թիրախավորում են, մեր գերատեսչությունը տեղեկատվություն տալիս է»,- ասաց նա։

Ասրյանի խոսքով` ադրբեջանական կողմի նպատակը զինծառայողների ու սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է

«Բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,- հավելեց նա։

Ասրյանը հստակեցրեց` ուշադրություն չդարձնելը չի նշանակում, որ զինուժը չի շարունակում իր առջև դրված խնդիրը։

«Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով և միջոցներով, և սահմանային խորություններով ոչ մի սադրիչ գործողություններ չկան»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս