Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները կրճատելու մասին՝ հասցնելով մեկի

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հարցազրույցում անդրադառնալով Սիրիային, հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նպատակ ունենալով, ի վերջո, փակել իր բոլոր բազաները՝ բացառությամբ մեկի։

«Մենք կրճատում ենք մեր ռազմական ներգրավվածությունը։ Մենք ութ բազայից անցել ենք հինգի, ապա՝ երեքի։ Ի վերջո, մենք կանցնենք մեկի»,- ասել է Բարաքը, որը նաև Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանն է։ Նա, միաժամանակ, խոստովանել է, որ Սիրիան դեռևս լուրջ անվտանգության մարտահրավերների է բախվում ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի պաշտոնավարման շրջանում։

Ապրիլին Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայում իր զորքերի թիվը կիսով չափ կկրճատի՝ հասցնելով 1000-ից պակասի՝ նշելով, որ ԻԼԻՊ-ի ներկայությունը կրճատվել է մինչև «մնացորդների»։

Տեսանյութեր

Լրահոս