Լիբանանից նահանջ չի լինի ո՛չ ուրբաթ օրը, և ո՛չ էլ ուրբաթ օրվանից հետո. Իսրայելի ֆինանսների նախարար

Լիբանանից նահանջ չի լինի ո՛չ ուրբաթ օրը, և ո՛չ էլ ուրբաթ օրվանից հետո: Այս մասին ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը:

«Լիբանանից նահանջ չի լինի՝ ոչ ուրբաթ օրը, և ոչ էլ ուրբաթ օրվանից հետո։ Մենք պահպանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների լիարժեք ազատությունը Լիբանանում»,- ասել է Սմոտրիչը:

Սմոտրիչը նշել է, որ Իսրայելը չի լքի Լիբանանը, քանի դեռ «Հեզբոլլահը» զինաթափված չէ:

«Մենք կմնանք Հարավային Լիբանանում։ Մենք կխորացնենք մեր ներկայությունը այնտեղ։ Քանի դեռ «Հեզբոլլահը» զինաթափված չէ, մենք այնտեղ կմնանք երկարաժամկետ հիմունքներով՝ այնքան տարի, որքան անհրաժեշտ լինի»,- հայտնել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930