ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը

«Անցում օգնությունից դեպի զարգացում» թեմայով Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հանդիպման շրջանակումներում անցկացված «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը ՀՀ պատվիրակությունը շեշտել է ներքին տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու և նրանց երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով համապարփակ, համակարգված և կայուն մոտեցումների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ պատվիրակությունը նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած հումանիտար ճգնաժամից հետո Հայաստանը, ՄԱԿ գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ, իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված խոցելի խմբերի պաշտպանությանը, նրանց սոցիալ-տնտեսական ներառմանն ու երկարաժամկետ ինտեգրմանը՝ հումանիտար, զարգացման և խաղաղության ջանքերի փոխկապակցվածության վրա հիմնված մոտեցումների միջոցով։

Շեշտվել է, որ ՀՀ շարունակում է համագործակցությունը ՄԱԿ համապատասխան մարմինների և փորձագետների հետ՝ ներքին տեղահանված անձանց վերաբերյալ իր օրենսդրական և քաղաքականության շրջանակը միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան ամրապնդելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930