Դավիթ Ղազինյանի վերաբերյալ ի՞նչ կասկածելի հանգամանք կարող է լինել, հունիսի 5-ից հայտնի է. Արամ Վարդևանյան

Քրեական վարույթի հիմնավորվածության տեսանկյունից «զրոյական մակարդակի» իրավիճակի մասին է խոսքը. ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն այսպիսի գնահատական տվեց Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

«Փաստն այն է, որ Դավիթ Ղազինյանի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է Ղազինյանի մասին։ Ի՞նչ իրավական հիմնավորվածության մասին է խոսքը»,- ասաց Վարդևանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը։

Նա աբսուրդ որակեց այն, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն վերագրում է Դավիթ Ղազինյանին։

Բացի այդ, Վարդևանյանն ասաց՝ չի հիշում դեպք, երբ քննչական մարմինը հանրայնացնի նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն, ինչպես, ըստ նրա, արել է ՀԿԿ-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930