![](/banners/BeFunky-design.jpg)
Մենք գիտենք նրանց անունները․ Պատգամավորի կոծկված սպառնալիքը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/19-10-2016-sparnaliq.jpg)
J-news-Խորհրդարանական ընտրություններն անցան, երկրորդ փուլ Ախալքալաքում և Նինոծմինդայում չի լինի: Ընտրությունները Վրաստանում ընդհանուր գնահատմամբ անցել են խաղաղ և ժողովրդավարական, բացառությամբ որոշ միջադեպերի Զուգդիդիում և Մառնեուլիում: Միջադեպեր սպասվում էին նաև Ախալքալաքում, սակայն «Բաղդադում ամեն ինչ հանգիստ էր», չնայած ցածր ակտիվության և կարտոֆիլի բերքահավաքի, ընտրությունները անցկան, և երկրորդ փուլ չի սպասվում: Ախալքալաքն աստիճանաբար անցնում է նորմալ առօրյա կյանքի: Թողնելով մտորումների ու վերլուծությունների համար ժամանակ՝ մենք հետաքրքրվեցինք նախկին մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներից ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Դժգոհ էին բոլոր պատգամավորներն առանց բացառության:
Ընտրություններում հաղթող թեկնածուն իշխող կուսակցությունից` Հենզել Մկոյանը, ակնկալում էր ստանալ ձայների ավելի մեծ տոկոս: Նա գտնում է, որ ոչ բոլոր պետական մարմիններն էին օգնում պետական կուսակցությանն ընտրությունների ժամանակ:
«Ոչ միայն ես, այլև ողջ աշխարհը գնահատում է, այդ թվում, Ամերիկայի դեսպանը, որ Վրաստանում անցկացվեցին շատ արդար, շատ ազնիվ ու ժողովրդավարական ընտրություններ: Ես ակնկալում էի, ավելի լավ արդյունքներ, մինչ 80%: Ընդհանուր առմամբ, բնակչությունը ընտրություններին գալիս էր: Պարզապես որոշ պետական աշխատողներ Նինոծմինդայում և Ախալքալաքում, ովքեր աշխատում են Շրջանային վարչությունում (Գամգեոբա) ու որպես լիազորներ և մասնագետներ գյուղերում, ստանալով պետական աշխատավարձ, դեմ դուրս եկան պետական կուսակցությանը: Ոչ բոլորը, բայց մասամբ, մենք գիտենք նրանց անունները, թե ով էր աշխատում մեր դեմ», –ասաց Հենզել Մկոյանը:
Հիշեցնենք, որ դեռ նախընտրական քարոզարշավի ամենասկզբում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ամբողջ նախընտրական շրջանում չի օգտագործի վարչարարական ռեսուրսը։ «Մենք ցանկություն չունենք նախընտրական ժամանակաշրջանում օգտագործել վարչարարական ռեսուրս», -հայտնել է Վրաստանի վարչապետը։
Իշխող կուսակցության տվյալ դիրքորոշման ֆոնի վրա պատգամավոր Մկոյանի հայտարարությունը հնչում է նվազագույնս տարօրինակ…
armenian-community.ge