Բաժիններ՝

Գազատար են վնասել. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից

Գազատարի վնասման պատճառով Շիրակի մարզի Արթիկ քաղաքն ու 18 գյուղեր զրկվել են գազամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,–հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930