Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների ջանքերը։
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը, պատճառը Գերմանհիայի իշխանությունների կողմից մի միջոցառման չեղարկումն է, որին պետք է մասնակցեր և ելույթ ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կոմղի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկակն կողմի կրակոցից։
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ի՞նչ գնով: Այս անգամ «Պրեսսինգ» ակումբը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հարցի թեման:
Թուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ գավառում մարտի 2-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ գյուղերում փլուզումներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
2018թ. Վրաստանի նախագահը դարձյալ կարող է ընտրվել ընտրողների ուղղակի քվեարկության միջոցով, ինչից հետո երկրի առաջին դեմքը, հնարավոր է, կհաստատվի խորհրդարանի կողմից։
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին։ Նա հայտարարել է, որ Լապշինը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում, ընթանում է դատական գործընթացի նախապատրաստական աշխատանք, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Թուրքիան կձգտի հասնել Կանադայից թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը, եթե նա որոշի հեռանալ այդ երկիր, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով չներկրել Արցախում արտադրվող ապրանքատեսակներ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը տալիս է իր արդյունքները։ Թուրքիայից և Հունաստանից ներգաղթյալների հոսքը պակասել է, այսօր հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը։
Իրանի ԱԳՆ-ն գերատեսչություն է հրավիրել Թեհրանում Դանիայի դեսպանին՝ կապված Կոպենհագենում Իրանի դեսպանատան վրա հարձակման հետ, հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Իրանը հանդես է գալիս Պակիստանի և Թուրքիայի հետ կապերի ամրապնդման օգտին, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պլանավորում է քննարկել Ռուսաստանի հետ համատեղ պայքարը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ։
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում տեղադրված տեղեկության մեջ։
Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» երկու ղեկավարներ են սպանվել երկրի հարավարևելյան Մարդին նահանգում, հայտնում է նահանգի վարչակազմը։
Վրաստանը կա և կլինի Եվրամիության շատ հուսալի գործընկերը արևելյան ճակատում, ինչը չափազանց կարևոր է ԵՄ-ի կայունության համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ երեկ Մինսկ կատարած այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:
«ԼՂ հակամարտությունը նոր փուլ է թևակոխել 2016թ. ապրիլյան լարվածությունից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում բռնկված լարվածությանը։
Ավելի վաղ Hurriyet-ը հոդված էր հրապարակել «Շտաբն անհանգստացած է» խորագրով, որտեղ ներկայացվել էին ռազմական աղբյուրի խոսքերը Թուրքիայի ԶՈՒ-ում կապված իրավիճակի վերաբերյալ։
Վրաստանի ԶՈՒ պետ Վլադիմիր Չաչիբայան լրագրողներին պատմել է իր երկրի և ՆԱՏՕ-ի համագործակցության մասին՝ կապված Սև ծովում անվտանգության ամրապնդման հետ, հայտնում է apsny.ge կայքը։
Թուրքական Կայսերի քաղաքում Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցին կդառնա գրադարան, հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։
Թուրքիայի իշխանությունները կարող են մերժել ամերիկացի զինվորականներին մատչում տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազային, եթե Վաշինգտոնը համագործակցի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) և «Դեմոկրատական միության» (PYD) հետ Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ գործողությունների շրջանակում։
Բելառուսի և Վրաստանի միջև հաջող և բաց համագործակցությունը կարող է օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության XIII գագաթաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։
Բելառուսի աշխատանքը տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցով կտա իր պտուղները։ Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ դեմ առ դեմ հանդիպմանը։
Նրա խոսքով` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացրեց իր պարտականությունները՝ կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումներ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն, ցավոք, Ադրբեջանը չի ցանկանում իր նպաստը բերել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ադրբեջանական contact.az պորտալը գրում է, որ փետրվարի 25-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայող Զաքիր Ջաֆարովին երեկ թույլ չեն տվել հուղարկավորել Քեշլյա ավանի «Շեհիդների ծառուղում»։
Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ըմբշամարտիկներին չի ուղարկի Թուրքիայում կայանալից միջազգային մրցումներին: