Իրանն ավարտել է «Ֆորոզան» նավթային հանքավայրի լողացող հորատման հարթակի շինարարությունը, որը երկիրը օգտագործում է Սաուդյան Արաբիայի հետ, հայտնում է IRNA գործակալությունը։
62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում: «Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:
Եվրամիության հետ Վրաստանի առանց վիզային ռեժիմի ստորագրման արարողությունը տեղի կունենա Բրյուսելում մարտի 1-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարել է, որ Թուրքիան վերահսկողություն չի սահմանի Սիրիայի նկատմամբ, իսկ թուրքական զորքերը երկրի տարածքը կլքեն միայն ԴԱԻՇ-ի գրոհայիններին ջախջախելուց հետո։
Թուրքիան անհանգստացած է Իրանի զինվորականների ներկայությամբ Սիրիայի տարածքում, չնայած նրանք այնտեղ են գտնվում տեղի իշխանությունների հրավերով, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։
Թուրքական լրատվամիջոցները սկսել են խիստ հեգնական խոսել Ադրբեջանում տիրող կարգերի, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունների մասին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի գիտնակականների դեմ, որոնք դաշտային հետազոտություններ էին անցկացրել Արցախի Հադրութի շրջանում գտնվող «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցում, հայտնում է ադրբեջանական Contact.az պորտալը։
Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ Յարոմիր Շտետինան բացատրել է, թե ինչու է Արցախում դիտարկել օրերս կայացած սահմանադրական հանրաքվեն:
«Հիմա այդ անձինք, այն բանից հետո, երբ իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կփորձեն իրենց անօրինական գործողությունները թաքցնել «ժողովրդավարության» տակ ու թաքնվել Եվրախորհրդարանի հովանոցի տակ»,- հայտարարել է նա։
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանող փաստաբանը՝ Էդուարդ Չերնինը, հանդիպել է իր պաշտպանյալի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Իրանը չի փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ անտեսելով ավելի վաղ Վաշինգտոնի «պաշտոնական նախազգուշացումները»։
Հայտնի է դարձել բլոգեր Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանի անունը, որը պաշտպանելու է նրա շահերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որը հաստատում է փոխըմբռնման մասին հուշագիրը Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման հետ կապված։
«Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ»:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության ձևը և մակարդակը թելադրում են աշխարհագրությունը, գլոբալ և տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ գլխավորը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը: Երկու երկրներում գործող վարչակարգերի իշխանության պահպանումը համագործակցության այլ ձև ուղղակի անհնար է դարձնում:
Ստանիսլավ Տարասովը, չնայած ռուսական ջանքերին, մեծ ակնկալիքներ չունի այս նախարարական բանակցություններից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
«2016թ. նրանց տրամադրած տվյալներով՝ մոտավորապես 250 մլն դոլարի զենք գնել է Ադրբեջանը, իսկ 80 մլն դոլարի զենք գնել է Հայաստանը: Սակայն Հայաստանի դեպքում այդ 80 մլն դոլարի մեջ հաշվում են միայն «Իսկանդերը», իսկ Ադրբեջանի պարագայում 250 մլն դոլարի մեջ հաշվում են նաև «Երկաթե Գմբեթները»: Այսինքն՝ այս տվյալների վրա հենվելն այդքան էլ ճիշտ չէ»:
«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը» վերնագրված հոդվածում, Ալիևյան կլանի բռնապետական ռեժիմի անօրինականություններին զուգահեռ՝ ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությունը, թե ինչպես է մեկ այլ բռնապետ՝ Իոսիֆ Ստալինը 1921 թվականին 95 տոկոս հայ բնակչություն ունեցող Արցախը բռնակցել Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ հիմք դնելով 1991-ից առ այսօր ծավալվող հակամարտությանը:
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը պահանջում է երկրի խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով՝ կապված «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հայաստանի կառավարական պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով, որոնք նպատակամղված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Թարգմանչի ձերբակալությունը տեղի է ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողության շրջանակում:
Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքվում հանդիպել է իր որդու հետ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Իրանի իշխանությունները կալանավորել և բանտ են ուղարկել Իսլամական Հանրապետության հիմնադիրներից մեկի որդուն, որը ելույթ է ունեցել 1979թ. Իրանի հեղափոխության առաջնորդ, այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի դեմ։
Կարծում եմ՝ այդ որոշումով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ աբսուրդ և անտրամաբանական քայլեր և որոշումներ անելու իր ձգտումն անսահմանափակ է:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանում և Բոսնիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, փոխնախագահ նշանակելու որոշումը անվանել է միապետություն տանող ուղղությամբ քայլ։
«Յուրաքանչյուր իշխող պետք է իրեն ապահովագրի, երբեք չի կարող վստահ լինել՝ վաղը կլինի՞, թե՞ ոչ, և եթե Իլհամ Ալիևն ուզում է իշխանությունը հետագայում փոխանցել որդուն, ապա նա այսօր իշխանությունը պետք է տար ամենավստահելի մարդուն՝ այս դեպքում՝ կնոջը, ով հետո կփոխանցի իր որդուն՝ Հեյդար Ալիև կրտսերին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռազմինֆո լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Ալի Լարիջանին, հայտարարել է, որ բոլորը պետք է զգոնություն ցուցաբերեն՝ գործ ունենալով անբարյացակամների հետ, երբ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ և կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ամրապնդել միասնականությունը։
Զինված հակամարտությունները չափազանց շատ տառապանքներ ու ավերածություններ են առաջացրել ԵԱՀԿ ողջ տիրույթում, այդ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը։