Ջողասի ջրամբարի տեխնիկական եւ ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
«Մենք ասում ենք, որ մեր հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը։ Մենք ուզում ենք, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կարգին, որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը։ Ապրիլի 2-ին մենք փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորել։ Մեր ուղերձներից է հետևյալը՝ Ազգային ժողովի պատգամավորը ծառայություն է իրականացնելու, ծառայելու է ժողովրդին, ժողովրդի անունից սահմանելու է խաղի կանոններ»,- այս մասին այսօր «Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Արտակ Զեյնալյանը։
Ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրների տվյալներով՝ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղադին կարող էր թաքնվել իրաքյան անապատում, հայտնում է Reuters-ը։
Վնասը, որը հասցրել է Իրաքի ենթակառուցվածքներին ԴԱԻՇ-ի դեմ պատերազմը, գնահատվում է 35 մլրդ դոլար, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, հայտնում է RIA Novosti-ն։
«Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը:
Գերմանիայի իշխանությունները փորձում են Բեռլինի պատ կառուցել Անկարայի հետ հարաբերություններում, հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը՝ մեկնաբանելով երկու երկրների միջև ծագած ճգնաժամը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքում ելույթ է ունեցել և պահանջել Գերմանիայի ներկայացուցիչներին դադարել Անկարային դասախոսություններ տալ, հայտնում է Milliet-ը։
Մարտի 7-ին Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստին քննարկվել է Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Contact.az-ը։
Ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ իրականացնելու համար Լարսի ավտոճանապարհի փակման դեպքում այլընտրանքային լավագույն տարբերակը Հարավային Օսիայի ճանապարհն է:
Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանիչ Համզա Ուլուչայը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել էր, կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է կոորդինացնեն իրենց ջանքերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջնահերթություն է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ներկայումս Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
Հաջորդ ամիս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռոգոզինի հետ։
Իրաքի անվտանգության ծառայությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել Մոսուլի գլխավոր կառավարական շինությունը։
Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2017-ի ապրիլի 4-ին նոր աճուրդ է նշանակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Ես կոչ կանեի ավելի բարդ մտածողություն կիրառել, քան՝ «իսկ Դուք, Ձեր զենքը», հետո՞ ինչ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով Հայաստանում հետապրիլյան բողոքի ալիքին, որն ուղղված էր ռուս-ադրբեջանական զենքի գործարքների դեմ։
Մինչ շարունակվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սայմոն Մակդոնալդը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկման է դրվել 5-րդ գումարման Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևայի լիազորությունների կասեցման հարցը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև ստորագրվել է 2017-2018թթ. Համագործակցության և խորհրդատվությունների պլան, հայտնում է APA գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափի հեռանկարայնության մասին, հայտնում է Interfax-ը։
Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիա կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն նվիրված ուղերձում ասել է Սիրիայի փո խվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Կասեմին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրան կատարած այցին, հայտնել է, որ Իրանը լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ։
Ռուսաստանը կնպաստի, որ Բաքվի և Երևանի համար Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունելի հանգուցալուծում գտնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մոսկվայում անցկացվում է ՌԴ և Ադրբեջանի արտգործնախագահներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի մամուլի ասուլիսը։ Առաջինը ելույթ ունեցավ ՌԴ արտգործնախարարը, որը հայտնեց, որ քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման, Կասպից ծովի կարգավիճակի հարցերը, առևտրատնտեսական հարաբերությունները։
երկրների միջև փոխհարաբերությունները անցած 25 տարում լուրջ դժվարություններ ու ցնցումներ չեն կրել, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
ՌԴ դեսպանատունը պաշտոնական հարցում է ուղարկել՝ տեղեկություններ ստանալու Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կնոջ կալանավորվելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը։