Բաժիններ՝

Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է, այդ երկրում քաղաքական ապաստան գտած թուրք գործիչ, չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Բոզդաղը ԱՄՆ գլխավոր դատախազին է ներկայացրել նոր թղթածրար Գյուլենի «հանցավոր» գործունեության վերաբերյալ: Բոզդաղի աշխատանքային այցին հաջորդելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսի 15-­ից 17­-ը կատարվելիք այցն ԱՄՆ:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկելու է Ֆեթուլլահ Գյուլենի հարցը: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-­ում բնակություն հաստատած չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցում. «Թրամփը կանի այն, ինչ Օբաման չի կարողացել անել»:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-­ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:
Աշխատանքային այցով ԱՄՆ­-ում են գտնվում նաև Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս