Բաժիններ՝

Հաքքարիում կրկին թուրք զինվորների և քուրդ զինյալների միջև բախում է տեղի ունեցել

Թուրքիայի Հաքքարի նահանգում կրկին թուրք զինվորների և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Բախման ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 թուրք զինվոր վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վիրավոր զինվորները տեղափոխվել են Յուքսեքովա գավառի հանրապետական հիվանդանոց:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK­ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:

Թուրքիայի զինված ուժերի և անկախ քրդական պետության համար պայքարող Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտության արդյունքում զոհվել է մոտ 50 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս