Բաժիններ՝

«Գիշերային գայլերի» որոշ անդամներ Թբիլիսիում են

Մայիսի 9-ին Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգի են այցելել ռուսական «Գիշերային գայլեր» խմբի բայքերները: Այս մասին տեղեկացնում է aliq.ge կայքը:

Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին,  լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ Թբիլիսի են ժամանել  ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով:

Վրաստանի «Օկուպացացված տարածքների մասին» օրենքը խախտելու վերաբերյալ հարցին ի պատասխան խմբի անդամներից մեկը նշել է, որ սահմանը հատելիս իրենց մոտ ոչ մի խախտում չի արձանագրվել:

Հիշեցնենք՝ Վրաստանի ՆԳՆ-ը «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին անցած շաբաթ չէր թույլատրել մուտք գործել  երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031