Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ 1» կարգախոսի ներքո:
Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Հասան Ռոուհանիին մեկ ամիս է տվել տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար:
Ավանդաբար Ադրբեջանի մյուս ուժային կառույցները, այդ թվում ՊՍԾ-ն Հայաստանում ընկալվել են ու շարունակվում են ընկալվել ոչ պատշաճ լրջությամբ։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 2-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Վրաստանի շուրջ 10 հազար քաղաքացիներ աշխատում են Թուրքիայի Ռիզեի նահանգի թեյի տնկադաշտերում, իսկ շուրջ հազար մարդ՝ թեյի ֆաբրիկաներում:
«Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել Թուրքիայի հետ սահմանը»: «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում հերթական նախագահական ընտրությունների ամսաթվի նշանակման շուրջ:
Transparency International միջազգային կազմակերպության բրիտանական մասնաճյուղն ադրբեջանական կոռումպացված ռեժիմի կողմից բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը կազմակերպելու և ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածում նշել է, որ դրանց համար ծախսվել են հազարավոր դոլարներ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը չի սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում, բայց իրեն նավթ արտահանելու իրավունք է վերապահում:
3 հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին:
Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով։
Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման ամբողջ գիծը գտնվում է սիրիացի զինվորականների վերահսկողության ներքո:
«ՀՅԴ-ն մշտապես հայտարարել է այն մասին, որ Հայաստանը սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների։ Այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է մեր մոտեցման հետ»:
Հուլիսի 27-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում գտնվող իր տան մոտից առևանգվել է ծագումով թուրք, «Empaty» դպրոցների տնօրեն Վեյսել Աքչայը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Աքչայի գլխավորած կրթական հատատությունները գտնվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ (Գյուլենական համայնք) կառույցի վերահսկողության ներքո։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է այն մասին, որ արդեն 16 օր շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բացառել է մոտ ապագայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնը թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ:
Յոհանեսբուրգում կայացած «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է լրագրողների հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում:
Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվում մարել Ալտիագաչի ազգային պարկում բռնկված հրդեհը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Նախատեսվում է, որ այցը կայանալու է սեպտեմբերի վերջին։
Սիրիայի Իդլիբի նահանգի խաղաղ բնակիչները, որն առայժմ գտնվում է զինյալների վերահսկողության ներքո, դուրս են գալիս Աբու Էդ Դուհուր ավանում ռուսաստանցի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով:
Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ։
Թուրք աստվածաբան, պրոֆեսոր Ջևաթ Աքշիթը պնդում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը վաղուց մահացել է։
Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը (OECD) Թուրքիայի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2018թ․ Թուրքիայի համար կանխատեսվել է 5․1 տոկոս, 2019թ․՝ 4․8 տոկոս տնտեսական աճ։
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին:
Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: