Բաժիններ՝

Բրիտանացի պատգամավորների Ադրբեջան այցերը կազմակերպելու համար խոշոր գումարներ են ծախսվել

Transparency International միջազգային կազմակերպության բրիտանական մասնաճյուղն ադրբեջանական կոռումպացված ռեժիմի կողմից բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը կազմակերպելու և ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածում նշել է, որ դրանց համար ծախսվել են հազարավոր դոլարներ: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:

Կազմակերպությունը հատկապես ուշադրություն է դարձրել այն պատգամավորներին, ովքեր ընդունելով կոռումպացված երկրների «հյուրասիրությունը», դրա դիմաց այդ երկրների օգտին քաղաքական լոբբինգ են իրականացրել:

Հոդվածում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ 2007-2017 թթ. բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը ֆինանսավորելու համար հատկացվել է ավելի քան 330 հազար եվրո, իսկ ռուսական պետական հեռուստատեսությամբ խոսելու համար էլ 12 պատգամավորի վճարվել է ավելի քան 90 հազար եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031