
Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում հերթական նախագահական ընտրությունների ամսաթվի նշանակման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Գրուզիա Online»-ը, հուլիսի 31-ին հայտնել է Վրաստանի նախագահի վարչակազմը:
Ինչպես հայտնում է «Առաջին ալիքը», վկայակոչելով նախագահական ու կառավարական աղբյուրներ, Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: Պաշտոնապես նախագահն այդ մասին կհայտարարի հատուկ բրիֆինգի ընթացքում, որն սպասվում է առաջիկա ժամերին:
Ընտրական օրենսգրքի համաձայն, Վրաստանում նախընտրական արշավը մեկնարկում է նախագահական ընտրությունների ամսաթվի պաշտոնական նշանակումից անմիջապես հետո: Ընդսմին ընդդիմությունից նախագահի մի քանի թեկնածուներ սկսել են նախընտրական նախագահական արշավը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը դեռեւս չի հայտարարել ընտրություններում իր թեկնածուին: Գիորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում որպես թեկնածու իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին: