Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ:
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում կբացվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի «Հիշողության անկյունը»:
ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:
Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կազմել է 200-300 միլիոն դոլար:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
2017 թ. մայիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանի թիկնապահներն առանց դրդապատճառի հարձակվեցին և դաժանորեն ծեծեցին քուրդ և հայ ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարներից ինը լուրջ վնասվածքներ ստացան…
Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը:
Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում է «թրամփաֆոբիան»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով վեհաժողովի 4 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը, որը տևելու է մինչև մայիսի 18-ը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ:
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է դոլարից եվրոյի անցնել Իրանից կատարվող նավթի մատակարարումների դիմաց վճարելիս:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողների այցն Ադրբեջան, որը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, հավանաբար չի կայանա կամ կլինի այլ կազմով:
Թուրքիայում շարունակվում են գյուլենականության կասկածանքով գործող և նախկին զինվորականների ձերբակալությունները:
Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
Սիրիայի հակամարտությունը հասել է հսկայական մասշտաբի, այն հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Եվրոպայի:
Ստամբուլում մայիսի 15-ին ձերբակալվել է «Իսլամական պետության» (ԻՊ) հետ առնչություն ունեցող 54 անձ:
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման հեռանկարը չի ազդի արդեն գործող եւ նոր պարտավորագրերի վրա, այդ թվում՝ նավթի-գազի ոլորտում:
Վաշինգտոնի վրա Մաքրոնի գործադրած ճնշումների շնորհիվ՝ Airbus, Renault, Sanofi PSA Group-ը և այլ խոշոր ընկերություններ, հավանաբար, չեն լքի իրանական շուկան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մայիսի 15-ին այցելել է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին, ով կուսակցության կողմից պաշտոնապես գրանցված է որպես առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն:
Սիրիական բանակի մարտիկները Դամասկոսից հարավ վերականգնել են հսկողությունը Հաջր Էլ Ասվադ շրջանի նկատմամբ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ամրադիրքն էր:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:
Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո:
Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ:
Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին:
Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։