Մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ և առանձնահատուկ նշանակություն:
Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (ԺՀԿ) Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ հունիսի 24-ի ընտրություններում իր հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը վերադարձնել կառավարման խորհրդարանական համակարգին:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:
Ադրբեջանում մայիսի 30-ին REAL (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են սկսվել:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Ռուսաստանից կործանիչներ գնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային մատակարարել F-35 կործանիչներ:
Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանը և Հայաստանը միմյանց հետ կապված են բազմադարյա բարեկամական և բարիդրացիական կապերով, ինչն արտացոլվում է գործընկերային համագործակցության մեջ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լույս մայիսի 30-ի գիշերը ընդգրկուն գրոհ է սկսել Սիրիայի Հոմսի նահանգի արեւելյան շրջանում:
Թուրքիան կործանիչներ ձեռք կբերի այլ պետությունից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 մատակարարել հանրապետությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Վրաստանի կառավարությունում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնում առաջին այցը Վրաստան շատ կարևոր էր միջպետական այցելությունների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը
Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին:
Թբիլիսիի Գլդանի միկրոշրջանում մայիսի 29-ին «Լիբերտի բանկի» մասնաճյուղի հերթական կողոպուտն ավարտվել է հանցագործի ձերբակալմամբ:
Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:
Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը:
Իսրայելի իշխանությունները չեն խոչընդոտի սիրիական զորքի տեղաբաշխմանը Իսրայելի հետ սահմանին:
Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ ակնկալում է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն կոնկրետ որոշումներ:
Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ), որտեղ մայիսի 24-ի երեկոյան վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկրում էլեկտրաէներգիայի խիստ պակասություն է առաջացել, սովորական ռեժիմով աշխատանքը կվերսկսի, ենթադրաբար, մայիսի 30-ին:
ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը:
«Բոլոր կողմերով հարցերը պետք է դնել, հայկական խնդիրները ներկայացնել, իսկ համանախագահները պետք է աշխատեն, որպես միջնորդ՝ հասկանան դիրքորոշումները և կազմակերպեն հանդիպումները»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դրանով կխախտի Հոլոքոստի հատուկ կարգավիճակը:
«Ադրբեջանը կփորձի ժամանակ շահել»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց եվրոպացի կովկասագետ Կոնրադ Զաշտովտը:
«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվածություն ցուցաբերի այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացին: Ակնարկում էի, որ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն Թրամփի կողմից, քանի որ վտանգավոր միտումներ էի նկատում անուշադրության տեսքով»:
Վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից:
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։