Բաժիններ՝

Իրանը և Սիրիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

Իրանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարություններն ընդլայնված ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ փաստաթուղթն իրանական կողմից ստորագրել է պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, իսկ սիրիական կողմից՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ալի Աբդալլա Այուբը:

«Այդ համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ փոխգործակցության զարգացման համար»,- հայտարարել է Խաթամին՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները: Այուբը նշել է, որ «Սիրիայում ավարտվել է ռազմական փուլը եւ սկսվում է երկրի վերականգնման շրջանը»:«Ռազմատեխնիկական համաձայնագրի ստորագրումը վկայում է Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ համագործակցության զարգացման մասին»,- հավելել է նա:

Իրանի պաշտպանության նախարարը օգոստոսի 26-ին Սիրիա Է ժամանել երկօրյա այցով: Խաթամին բանակցություններ է վարել Սիրիայի նախարարների, ինչպես նաեւ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս