Լուգանսկի Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի hարձակման հետևանքով 40 երեխա է տnւժել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 40 երեխա է տուժել։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է հանրապետությունում երեխայի իրավունքների լիազոր Իննա Շվենկը։

«Այս ժամի դրությամբ հայտնի է 40 տուժած երեխայի մասին։ 9 երեխա գտնվում է առողջապահական հաստատությունում։ Երեք երեխայի վիճակը ծանր է։ Նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- ասել է նա։

Օմբուդսմենը հավելել է, որ 18 ընտանիք դիմել է իրեն և սպասում է հարձակման վայրում որոնողափրկարարական գործողության արդյունքներին։

«Ներկայումս մեր կողմից՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի, «Ժողովրդական ճակատի» և ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանք է տարվում ծնողների հետ։ Նրանց հետ աշխատում են հոգեբանները։ Իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ, և մոտ ժամանակներս ծնողներին պետք է տեղեկատվություն փոխանցվի իրենց երեխաների վիճակի մասին»,- նշել է Շվենկը։

Ավելի վաղ ԼՀՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ ուրբաթ գիշերը ՈւԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի պրոֆեսիոնալ քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին այնտեղ եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Վերջին տվյալներով՝ վեց մարդ զոհվել է։

ԼՀՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր նաև հարձակման հետևանքով 40 տուժածի մասին։ Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ փլատակների տակ կարող են մնացած լինել ևս մոտ 18 ուսանող և դասախոս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031